| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում դաշնամուրային ստեղծագործությունների երեկո էր: Մեկ բեմում հանդես եկան վիրտուոզ դաշնակահարներ` Արմեն Բաբախանյանը, Վահագն Հայրապետյանը և Տիգրան Համասյանը: Համերգի կազմակերպել էր «TM Production» ընկերությունը:
Երեկոյի ընթացքում հնչեցին հայ կոմպոզիտորների /Խաչատրյան, Բաբաջանյան, Կոմիտաս/ գործերը` գրված դաշնամուրի համար: Ուշագրավ էր, որ առաջին անգամ բեմում միաժամանակ նվագում էր 3 դաշնակահար, այսինքն` երբեմն` չորս:
Համերգին հանդիսատեսին անակնկալ մատուցվեց` Լևոն Մալխասյանը նույնպես միացավ դաշնակահարներին և միասին` չորսով, ուղղակի քարացրին դահլիճը: Սակայն սա միակ անակնկալը չէր. համերգի ընթացքում դահլիճի լույսերը հանկարծ հանգեցին, ինչը, սակայն, ամենևին էլ չխանգարեց համերգի ընթացքին` հանդիսատեսը հեռախոսի լույսերով լուսավորել էր դահլիճը: Դրանից հետո աննախադեպ եղանակային պայմանները հասան նաև դահլիճ` վերևի պատուհաններից մեկը բացվեց, եւ հորդառատ անձրևը փոքր-ինչ ջրեց մարդկանց` կարծես երեկոյից ստացած տպավորություններից թմբիրի մեջ ընկած հանդիսատեսին սթափեցնելով: Սակայն, այնուամենայնիվ, համերգն այդպես էլ կանգ չառավ` տեխնիկական խոտանի հարցը շատ շուտ լուծվեց: