|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պատերազմից մեկ տարի է անցել, մինչև այսօր մենք քննարկում ենք կորցրածը մե՞րն էր, թե՞ ոչ, կամ հիմա պե՞տք է պայքարել մեր մնացած տարածքների համար, թե՞ ոչ: Պատերազմից հետո ի՞նչ պետք է անեինք այս մեկ տարվա ընթացքում մեր տարածքների հարցում տարակուսելու փոխարեն. Որո՞նք են այն գլխավոր օրակարգային խնդիրները պատերազմից հետո, որոնք այնուամենայնիվ ցանկության դեպքում հնարավոր կլիներ լուծել, իրականում որտեղի՞ց պետք է սկսեինք. Երբ պատերազմը սկսվեց ու ռազմական դրություն հայտարարվեց, մի տեսակ տեղեկատվական բլոկադա ստեղծվեց, որովհետև բացի պաշտոնականից այլ տեղեկատվություն տարածելու հանրավորություն չկար: Ի՞նչ կլիներ, եթե այդ օրերին չնայած ռազմական դրությանը խոսեին այն մարդիկ, ովքեր տեղեկատվություն ունեին, ովքեր վստահ գիտակցում էին կատարվողը. Այսօր խորհրդարանական ընդդիմությունն ի՞նչ լծակներ և հնարավորություններ ունի իշխանությունների վրա ազդելու և գալիք աղետներից խուսափելու համար:
Այս և այլ հարցերի մասին Yerevan. Today-ի տաղավարում զրուցել ենք Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հետ: