կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-08 17:15
Մշակույթ

Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմությունը»` «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ

Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմությունը»` «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի ևս կհամագործակցի ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ: Մասնավորապես` փառատոնային մի շարք նախաձեռնություններ իրականացվում են ՀՀ-ում Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի դեսպանությանների աջակցությամբ:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցության շնորհիվ այս տարի ևս «Ոսկե ծիրանի» շրջանակներում կիրականացվեն համատեղ նախաձեռնություններ, մասնավորապես տեղի կունենա «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը: Ծրագիրը ներառում է վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆրանսիական ֆիլմերը:

«Աղախնի օրագիրը», Բենուա Ժակո

«Ես սիրվելու համար չեմ այստեղ», Ստեֆան Բրիզե

«Ֆիդելիո». Ալիսի ոդիսականը», Լյուսի Բորլըտո

«Մուրճի վերջին հարվածը», Ալիքս Դըլապորտ

«Դաժանը», Էրիկ Շերիեր

«Կապրիս», Էմանյուել Մուռե

 

Էմանյուել Մուռեի «Կապրիս» ֆիլմը «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի բացման ֆիլմն է: Կինոնկարի պրոդյուսեր Ֆրեդերիկ Նիդերմայերը ներկա կգտնվի ֆիլմի պրեմիերային:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ նաև մի շարք անվանի կինոգործիչների ներկայությունը «Ոսկե ծիրան»-ին: Երևան կժամանի Ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանը: Գիդիգյանը «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ժյուրիի նախաագահն է, իսկ նրա՝ Կաննի կինոփառատոնի այս տարվա հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկված, «Խենթ պատմություն»-ը «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը:

Փառատոնի հյուրն է նաև դերասան Պատրիկ Շենեն: Դերասանը ներկա կգտնվի իր մասնակցությամբ՝ Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի Երևանյան պրեմիերային:

12-րդ «Ոսկե ծիրան»-ի մրցույթային տարբեր ծրագրերում ներկայացված է ավելի քան 14 ֆրանսական և համատեղ արտադրության ֆիլմեր, այդ թվում Կաննի կինոփառատոնի պաշտոնական ծրագրում ընդգրկված՝ Ստեֆան Բրիզեի «Մարդու չափը»-ը ֆիլմը: