| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
«Արամ» ամերիկա-ֆրանսիական համատեղ գեղարվեստական ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանը:
Ֆիլմը նկարահանվել է Bac Films, Canal+, Les Films A4, Studio Canal, Studio Images 8 հեռուստաընկերությունների մասնակցությամբ։ Վարձույթ է դուրս եկել 2002 թվականի նոյեմբերին, իսկ 2003 թվականին ցուցադրվել է Մյունխենիկինոփառատոնում, որտեղ հաղթել է «Մեծ հույսեր» անվանակարգում։
Սարգիսյանների ընտանիքը երկար ժամանակ ապրում է Փարիզում, արդեն հետևում են մնացել ծանր ժամանակները, պատերազմը և պատմական հայրենիքը լքելը։ Բայց նախկին ցավը կրկին զգացնել է տալիս, երբ Փարիզում ահաբեկչական գործողության ընթացքում ծանր վնասվածք է ստանում ընտանիքի փոքր տղան՝ Լևոնը։ Իմանալով այդ մասին` ընտանիքի հայրը` Միհրան Սարգիսյանը, այդ սարսափելի ողբերգության համար մեղադրում է ավագ որդուն` Արամին, և ստիպում լքել հայրական տունը։
 
Տարիներ անց Արամը, ով մասնակցել է Արցախյանազատամարտին,գաղտնի վերադառնում է Ֆրանսիա։ Նա հանդիպում է փոքր քրոջ՝ Մելինեի հետ և պատմում նրան, որ որոշել է վրեժ լուծել ողբերգության համար, որը քայքայեց իրենց ընտանիքը։ Բայց Մելինեի հարսանիքի ժամանակ հայտնվում են ծայրահեղական ընկերությունից մարդիկ , ովքեր ուզում են հաշիվներ պարզել Արամի հետ ...
Դերերում` Սիմոն Աբգարյան` Արամ, ԼյուբնաԱզաբել`Մելինե, ՍերժԱվետիքյան` Թալեաթ, Ալան Մոտտե` Միհրան Սարգիսյան, Մեթյու Դեմի` Լեւոն, ԻզաբելլաՍադոյան` Անուշ: