Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Կատալունիայի ազգային կինոկենտրոնում մարտի 24-ին կցուցադրվի ֆրանսահայ կինոռեժիսոր և դերասան Ռոբեր Գեդիկյանի՝ «Խենթ պատմություն» ֆիլմը։
Ինչպես հաղորդում է «Le Parisien»-ը՝ ֆիլմը փակ ցուցադրություններից հետո կցուցադրվի իսպանական կինոթատրոններում։
«Խենթ պատմություն» ֆիլմով Ռոբեր Գեդիկյանը և նրա սիրած դերասաններ Սիմոն Աբգարյանն ու Արիան Ասկարիդը նորից բացում են պատմության վերքերը։ Ֆիլմը բացվում է Սողոմոն Թեհլերյանի կողմից Բեռլինում 1921 թ. Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատու Թալեաթ փաշայի գնդակահարման և գերմանական դատարանի կողմից Թեհլերյանի արդարացման մասին պատմող սև-սպիտակ կադրերով, որը բնորոշել է որպես «քիչ հայտնի փաստ»: Ասվում է նաև, որ դա միակ անգամն է, որ դատարանը համարձակվեց ավելի շուտ խախտել արդարադատության հավասարակշռությունը` հակադրելով մեկ մահը 1,5 միլիոն մահերին, քան ճշգրիտ կիրառել օրենքը:
Այդ փաստը հեղինակը միացնում է «խենթ», «խելագար» պատմությանը, որը նա տեղափոխում է Մարսել քաղաք` պատմելով իսպանացի Խոսե Անտոնիո Գուրիարանի մասին, որը, 1981 թ. հայերի մահափորձի կողմնակի զոհը դառնալով, ի վերջո հայ դատի մեծ գիտակ դարձավ։
Ընդգծվում է, որ հայազգի կինոռեժիսորի համար խոսքը հիշողության պարտքի մասին է: Ինչ վերաբերում է կինոքննադատությանը, ապա շեշտվում է ֆիլմի ճանաչողական կողմը : Մահափորձից տուժած, ոտքերի շարժունակությունը կորցրած Իսպանացի երիտասարդ Ժիլը փորձում է հասկանալ պատահածի պատճառները և ի վերջո դեմ առ դեմ հանդիպում իր դահճին: Ահաբեկչական գործողությունն իրագործած Արամը սկսում է կասկածել իր գործի արդարությանը, քանի որ այն անմեղ զոհերի պատճառ է դառնում. «Մենք մի սար մահերից ենք ծնվել: Ցեղասպանությունը մեզ վերածել է խենթերի»: