Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի ունեցան «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը:
Այս տարի անվանակարգերը 4-ն էին`«Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն»: Մեկ մրցանակ էլ նախատեսված էր հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար:
«Ֆրեսկոյի» 4 անվանակարգերում լավագույնն են ճանաչվել հետևյալ ֆիլմերը`
«Հավատ»
«Աղջիկը լուսնի վրա» /Հայաստան, Արեն Մալաքյան/, «Մարդասպանի սիրտը» /Իտալիա, Քեթրին Մաքգիլվրեյ/,
«Հույս»
«Անձայն մարդասպանը» /Իսպանիա, Ռաուլ Մանչիլյա/, «Ցնցումից հետո» /Իրան, Մահմուդ Յազդանի Բահրամաբադի/, «Մայիս 1945» /Բելառուս, Նոնա Սիսակյան/,
«Սեր»
«Ես հենց նոր երազ տեսա» /Իսպանիա, Խավի Նավարո/, «Մեծ տղա» /Ռուսաստան, Յուրի Սոլոդով/,
«Կոկտեբելյան խճաքարեր» /Ռուսաստան, Անդրեյ Օսիպով/
«Խաղաղություն»
«Զգայարաններ» /Իսպանիա, Խոսե Վեգա/, «Ռանգան 99» /Իրան, Թիյամ Յաբանդե Ջահրումի/, «Մրջյունների բնակարանը» /Իրաք, Տոֆիղ Ամանի/
«Հանդիսատեսի համակրանք»
«Ժողովող» / Իսրայել, լուսանկարներ և ֆոտոթարգմանություն Դմիտրի Բրիկմանի/:
Հաղթողներին մրցանակները հանձնեցին իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, փառատոնի հոգևոր խորհրդատու տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և «Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը:
Նշենք, որ փառատոնի` ձկների տեսքով կավե մրցանակներն իրենց ձեռքերով պատրաստել և ձևավորել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:
Փառատոնի փակման արարողության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղադրված բեմում ելույթ ունեցան ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը՝ ավազե անիմացիայով, «Օվսաննա» երգչախումբը և «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթը: