|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
The Hollywood Reporter ամսագրի փորձագետներն ասել են` որոնք են 2018-ի վատագույն ֆիլմերը. հայտնում է РИА Новости-ն:
Այսպես` առաջին տեղում է «Գոտիի օրենսգիրքը» քրեական դրաման, որի գլխավոր դերը ստանձնել է Ջոն Թրավոլտան: Ըստ կինոքննադատների` ֆիլմի որոշ հատվածները ծիծաղ են առաջացնում, որոշները ձանձրալի են:
Երկրորդ հորիզոնականում է «Ռոբին Հուդ. սկիզբ» ֆիլմը: Այն, ըստ փորձագետների, այնքան վատն է, որ դրա հեղինակները պետք է հրապարակայնորեն «քավեն մեղքերը»:
Երրորդ տեղում է «Ազատության 50 երանգները» ֆիլմը:
Հնգյակը եզրափակում են «Ինքը կյանքը» և «Վենոմ» ֆիլմերը: