Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկ ժամ առաջ ոստիկանությունը հայտարարել էր, որ պատրաստվում են բացել Բաղրամյան պողոտան: Հայտարարությունը տարածվել էր լրատվամիջոցներով:
Երբ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարությունը կարդաց, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հորդորեց ցուցարարներին. «Մի\' արժեզրկեք ձեր պայքարը, մենք չենք ուզում ոչ մի բախում, մենք ձեզ կօգնենք ազատել Բաղրամյան պողոտան, կարող եք գնալ Ազատության հրապարակ»: Նա նշեց, որ ցուցարարների պահանջը, ըստ էության, բավարարվել է:
«Ձեր օգնությամբ էլ ջրցանով ջրենք փողոցը: Ձեր արդարացի պահանջը կարող եք շարունակել Ազատության հրապարակում, բայց սա ձև չի, եկեք` միասին ազատենք պողոտան` միմյանց օգնելով»,- ասաց Հունան Պողոսյանը:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում է նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ոստիկաններն այս պահին անցել են բարիկադներից՝ աղբամաններից այս կողմ: