Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Ապրիլի 16-ին՝ Ոստիկանության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը ՆԳՆ-ում մի խումբ ծառայողների պարգեւներ էր հանձնել։ Պարգեւատրվել է նաեւ Կոտայքի մարզի քրեական ոստիկանության պետ Արթուր Զաքարյանը: Նա ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի ազգականն է եւ համակարգում հայտնի է որպես կարկառուն նիկոլական։
Համակարգում խոսում են, որ վերջինս պարգեւատրվել է իշխանություններին մատուցած անուրանալի ծառայությունների համար։ Զաքարյանն իր «հերոսություններով» աչքի է ընկել դեռ այն ժամանակներում երբ Լոռու մարզային վարչության պետն էր։ Նրա միջոցով ՔՊ-ն կարողացավ ոստիկանական զորքի ճնշումներով զավթել Ալավերդու համայնքապետի աթոռը։ Սակայն Փաշինյանը Զաքարյանին երախտապարտ է հատկապես անցած տարվա մայիսին Կիրանցում ցուցարարներին ջարդելու համար։
Տավուշը հանուն հայրենիքի շարժման օրերին Արթուր Զաքարյանը որպես նիկոլիզմին հավատարիմ գնդապետ գործուղվել էր Կիրանց՝ իրավիճակը վերահսկելու եւ իշխանությանն իր հավատարմությունը ցույց տալու համար։ Ինչ-որ պահից հենց Զաքարյանն էր կուրացիա անում Կիրանցի ճանապարհը պատգամավորների եւ լրագրողների առջեւ փակած ոստիկանության զորքի գործողությունները։ Զաքարյանն անմասն չի մնացել նաեւ հունիսյան դեպքերից։ Այդ օրերին, երբ Լոռին աղետի գոտի էր հայտարարված, նա իր ենթականերով Երևանում էր` ճնշում էր սրբազանի պայքարի մասնակիցներին»։