Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխող ռեժիմը, սարսափահար լինելով քաղաքացիների զայրույթից, վաղ առավոտյան, ժամը 6:00-ից սկսած, ճանապարհային ոստիկանության մոտ 70 մեքենայի, ոստիկանության զորքերի մոտ 3.000 ներկայացուցչի, ՊՊԾ-ի, ՊՊԳՎ-ն համապատասխան ստորաբաժանումների, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատի և այլնի միջոցով ապահովել է Նիկոլ Փաշինյանի՝ օդանավակայան հասնելը և դեպի Մոսկվա ուղևորվելը:
Փաստենք, որ հայոց նորանկախ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ էր, որ պետության ղեկավարը երկրից հեռանում է գրեթե բոլոր տեսակի ուժային կառույցների՝ նման քանակի ներգրավվածությամբ և նրանց կողմից իրականացված արտակարգ միջոցառումների օժանդակությամբ, ինչն աննախադեպ իրադարձություն էր:
Օդանավակայանում ևս ներգրավված են եղել հսկայական թվով ոստիկաններ, որոնք, 3-4 շարք պատ կազմած, կանխել են Փաշինյանի՝ օդանավակայան մուտքի հնարավոր խոչընդոտները:
Ժամը 6:00-ից սկսած, մինչ Փաշինյանի գաղտնի սողոսկումը, փակվել են դեպի օդանավակայան տանող բոլոր ճանապարհները, ինչի պատճառով քաղաքացիները ևս չեն կարողացել պլանավորված ժամին հասնել օդանավակայան:
Ոստիկանները հրաժարվել են ճանապարհները բացել նաև Փաշինյանի տեղաշարժը լուսաբանող լրատվամիջոցների առջև:
Չնայած այս ամենին՝ քաղաքացիների մի մասին հաջողվել է հասնել օդանավակայան տանող խաչմերուկ և կազմակերպել անհնազանդության ակցիա:
Արդյունքում՝ Փաշինյանի ավտոշարասյունը քաղաքացիների սուլոցների, ավտոմեքենաների ձայնային ազդանշանների, այն է՝ «ամոթանքի և նսեմացման լծի» տակով ճողոպրել է օդանավակայան:
Ակցիայի ավարտին մասնակիցները հայտարարել են, որ, եթե Մոսկվայում ստորագրվի մի պայմանագիր, որը Հայաստանի և հայության շահերին դեմ է, Փաշինյանի համար փակ են լինելու ոչ թե փողոցները, այլ ամբողջ Հայաստանի երկինքը, նա այլևս չի վերադառնալու Հայաստան:
Վահե Սարգսյան