| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը քիչ առաջ հանդիպեց Հանրապետության հրապարակում նստացույց անող` «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամներին ու համախոհ քաղաքացիներին:
Նա նախ առաջարկեց, որ եթե ուզում են փոփոխություններ կատարվեն կուտակային կենսաթոշակների մասին օրենքներում, ապա աշխատանքային խումբ ձևավորեն և կաշխատեն այդ ուղղությամբ: Սակայն ցուցարարները բացականչեցին` «դեմ եմ»:
Նախաձեռնության անդամներից մեկը հստակ ներկայացրեց, որ իրենց պահանջը ՊԵԿ-ի կայքում էլեկտրոնային հաշվետվություններում փոփոխություններ կատարելն է, պարտադիր կուտակային վճարի ինքնաշխատ կերպով հաշվարկվող հատվածը հանելը:
Տ. Սարգսյանն ասաց, որ այդ դեպքում պետք է իրավասու մարմինները քննարկեն այդ հարցը, և «Դեմ եմ»-ի ներկայացուցիչներին բացառիկ հնարավորություն կտրվի մասնակցելու այդ քննարկումներին:
Վարչապետի պաշտոնակատարը նաեւ կոչ արեց ցուցարարներին` ազատել փակված փողոցները, քանի որ այդպիսով խախտում են այլ քաղաքացիների տեղաշարժման իրավունքը: Այնուհետև ևս մեկ անգամ երկխոսության գնալու կոչ արեց:
Ցուցարարներին, սակայն, վարչապետի առաջարկներն առանձնապես չգոհացրեցին: