Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր Բաղրամյան պողոտայում ոստիկանների իրականացրած գործողությունները, անշուշտ, չի կարելի համամատել հունիսի 23-ի գործողությունների հետ: Ըստ նրա` ինչ-որ դրական տեղաշարժ կա, սակայն այս ամենին չհասցնելու համար գուցե ճիշտն այն տղաներին հետևելն էր, ովքեր ձևավորել են այս ալիքը:
«Իրավաչափության խնդիրը եթե գնահատենք, ապա ոստիկանները որոշակի գործողություններ իրականացնելու ճանապարհով բացելու խնդրում միշտ էլ ունեն հիմնավորում առ այն, որ իրենց գործողություններն իրավաչափ են եղել: Խնդիրն այն էր, որ, քաղաքական իրավիճակի մեջ նայելով, հարց է առաջանում` արդյոք բանակցությունների բոլոր տեսակները սպառվե՞լ էին, որովհետև իսկապես շատ կոչեր կային` տղաներին ուղղված: Նրանց ասում էին. «Տղանե\'ր ջան, դուք փակել եք, դուք էլ բացեք: Դուք ասում եք` ես եմ տերը իմ երկրի: Դուք փակել էիք, դուք էլ բացեիք: Այդտեղ կգործեր այն սկզբունքը` դարպասի բանալին իմն է, ես եմ որոշում` երբ կբացեմ կամ կփակեմ»,- ասաց Պողոսյանը` հավելելով, որ շարժման առաջին իսկ օրվանից է ասել ցուցարարներին, որ եթե ուզում են ապացուցել այդ ձևակերպումը, ապա պետք է ամեն ինչ անեն, որ թույլ չտան`ուրիշը բացի, ուրիշը պատնեշը հանի, որովհետև, որ ուրիշը հանի, կարող է ասել` տեսա՞ք` ով է տերը էս երկրի: Պատգամավորի կարծիքով` սա բաց թողնված շանս էր:
«Ոստիկանությունը հենց առաջին օրվանից ասել է, որ անօրինական են այս գործողությունները` դրանով ապահովելով իր ալիբին: Ես արդեն ասել եմ, որ ոստիկանների` բոլոր այդ օրենքներին հղումներ անելը, օրենսդրական ակտերում եղած կետերին հղումներ անելը տանում են դեպի ոստիկանության կողմից իրականացվող գործողությունների ապահովագրում»,- ընդգծեց պատգամավորը:
Նա նշեց նաև, որ, իր կարծիքով`այս շարժումն առաջին փուլում իսկապես բարձր նշաձողերի էր հասել և դուռ ու պատուհան էր բացել երկրորդ քայլի համար, և ցանկալի չէր, որ այսպիսի ավարտ լիներ Բաղրամյան պողոտայում: