Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությանը և «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկերի պահանջի իրավունքները զիջելու մասին որոշման նախագիծը։
ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն առաջարկեց «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը 100 ԱՄՆ դոլար օտարման գնով զիջել «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերության նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ։ «Այստեղ վարկի ընդհանուր գումարը 70 մլն դրամ է, և գրավադրված են ամբողջ բաժնետոմսերը»,- ասաց նա։
Նախարարը նշեց նաև, որ նախագծով առաջարկվում է պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Նաիրիտ 2» փակ բաժնետիրական ընկերությանը 100 ԱՄՆ դոլար օտարման գնով զիջել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը` մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ։ «Այստեղ վարկային միջոցները 110 մլն դրամ են, և գրավադրված է ամբողջ անշարժ գույքը»,-ասաց նախարարը և հավելեց, որ ընդհանուր պայմանագիրը այսօր քննարկվում է և համաձայնեցման փուլում է։
Ըստ նախարարի` գործընթացը հուլիսին կավարտվի։