Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Մեծ Բրիտանիան 3 միլիարդ դոլար գումարի վարկերի երաշխիքներ կտրամադրի Ուկրաինային: Լոնդոնում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի (URC2023) բացմանը նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
«Այսօր մենք հայտարարում ենք Ուկրաինայի տնտեսությանն աջակցելու բազմամյա պարտավորության մասին: Երեք տարվա ընթացքում մենք կտրամադրենք 3 միլիարդ դոլարի վարկային երաշխիքներ: Մենք նաև գործարկում ենք նոր տեխնոլոգիական կամուրջ Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի միջև՝ ներդրումներ և տաղանդներ ներգրավելու, ինչպես նաև «կանաչ» էներգետիկային աջակցելու համար»,- ասել է Սունակը:
Նա հավելել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը նաև 15 մլրդ դոլարի ներդրում է կատարում Ուկրաինայում առաջիկա չորս տարվա ընթացքում՝ «Մեծ յոթնյակի» (G7) և նրա գործընկերների` 115 միլիարդ դոլարի չափով պարտավորությունների շրջանակներում։
Բրիտանական կառավարության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինային օգնության փաթեթը ներառում է նաև Համաշխարհային բանկի վարկային երաշխիքներ։ Բացի այդ, փաթեթը ներառում է Մեծ Բրիտանիայի կողմից 240 մլն ֆունտ ստեռլինգի (ավելի քան 300 մլն դոլար) օգնություն։
Խորհրդաժողովի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր հերթին ավելի քան 1,3 միլիարդ դոլար կտրամադրի Ուկրաինայի վերականգնման համար։
Այսպիսով, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից Կիևին տրամադրվող օգնության նոր փաթեթը միագումար կկազմի ավելի քան 1,6 միլիարդ դոլար։