|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ Կենտրոնական և Միջին Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Քլաուս Գերհաուզերի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին ներկայացրին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս իրավիճակի իրենց գնահատականը, առաջացած տեխնիկական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները, հստակեցրին ապագա աշխատանքների ծրագրերը:
Գագիկ Բեգլարյանը կարևորեց Տրանշ 3-ի փաստաթղթային և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը:
«Մեզ անհրաժեշտ է ԱԶԲ-ի համագործակցությունը՝ խորհրդատվական և փաստաթղթային աշխատանքներն արագ կազմակերպելու և Երրորդ տրանշի մրցույթ հայտարարելու համար: Անչափ կարևոր է գործընթացի ճիշտ կազմակերպումը: Անհրաժեշտ է գործադրվող բոլոր ջանքերը կրկնապատկել, լինել հետևողական՝ նախկինում առաջացած խնդիրները Երրորդ և Չորրորդ տրանշերում բացառելու համար»,- ասաց Բեգլարյանը:
Քլաուս Գերհաուզերը խնդրեց նախարարության աջակցությունը՝ հողերի օտարման գործընթացն արագացնելու հարցում։ Նա նշեց, որ այդ խնդիրը խոչընդոտներ կարող է առաջացնել Երրորդ տրանշի շինարարության մեկնարկի համար: Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ հողերի օտարման գործընթացում, անշուշտ, կան դժվարություններ, քանի որ գործ ունեն բնակիչների հետ, սակայն վստահեցրեց, որ նախարարությունն ամեն ինչ կանի այդ աշխատանքները հնարավորինս արագացնելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: