| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն գնելու համար նախապայման է առաջ քաշել, ըստ որի՝ գործարքը կկնքվի, եթե ինչ-որ մեխանիզմով ընկերության պարտքերի մի մասի մարումը երրորդ կողմն իր վրա վերցնի: Ոչ պաշտոնական տվյալներով՝ՀԷՑ-ը կուտակել է 300 մլն դոլարից ավել պարտք, որի մեջ ներառված չեն էլէներգիա արտադրողների նկատմամբ ունեցած պարտավորությունները: Այսինքն՝ ՀԷՑ-ի առքուվաճառքի գործարքը՝ պարտքերով հանդերձ, կկազմի շուրջ 500 մլն դոլար:
Ինչը գործարքը դարձնում է, մեղմ ասած, ոչ շահավետ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սամվել Կարապետյանի եղբորից՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանից պարզել, թե Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ը գնելու մասին լուրերը որքանով են իրական: «Դեռ այդպիսի բան չկա, եթե այդպիսի բան լինի, մենք կասենք: Մենք դեռևս այդ թեմայով չենք զբաղվում»,- թերթի փոխանցմամբ պատասխանել է ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։