|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Ուշագրավ է, որ ի հայտ է եկել մի «նոր ղեկավար»՝ Հմայակ Մկրտչյան, ով մի կերպ փորձեց լրագրողների հետ զրույցում ձևակերպել իրենց հետագա անելիքները և պահանջները ու ընկավ զավեշտալի շփոթմունքի մեջ: Պարզվում է՝ նոր կազմակերպիչը չի տարբերում ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ից: Լրագրողի դիտարկմանն էլ, թե ժամը 18:00-ին նախատեսվող անհնազանդության ավտոերթի կազմակերպիչներն իրե՞նք են, ակտիվիստը խուսափողական պատասխան տվեց և նշեց, որ այլևս չի կարող լրագրողների հարցերին պատասխանել: