Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում պետական կառույցները շարունակում են հրապարակել 2018 թվականին նախատեսվող գնումների պլանները:
Հատուկ քննչական ծառայությունը եւս հրապարակել է 2018 թ. գնումների փոփոխված պլանը: Ինչպես տեղեկանում ենք մարտի 16–ին ստորագրված պաշտոնական փաստաթղթից, ՀՔԾ–ն այս տարի նախատեսում է 41 համազգեստ գնել, որոնցից յուրաքանչյուրի գինը 75000 դրամ է: Ընդհանուր առմամբ համազգեստ ձեռք բերելու համար կծախսվի 3075000 դրամ:
Իրավապահ կառույցի գնումների պլանում են նաեւ 41 անջրանցիկ հագուստները, որոնք գնելու համար նախատեսվում է 1845000 դրամ ծախսել: Անջրանցիկ հագուստներից յուրաքանչյուրն արժե 45000 դրամ:
ՀՔԾ–ն կգնի նաեւ 12000 դրամ արժողությամբ 39 գլխարկ, որոնք գնելու համար կծախսվի 468000 դրամ:
Ընդհանուր առմամբ 184500 դրամ կծախսվի 4500 դրամ արժողությամբ 41 փողկապ գնելու համար:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: