կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-08 16:03
Հասարակություն

ՀԾԿՀ-ն «հանուն քաղաքացիների» է տուգանել ՀԷՑ-ին

ՀԾԿՀ-ն «հանուն քաղաքացիների» է տուգանել ՀԷՑ-ին

Այսօր գումարված` ՀԾԿՀ նիստում ՀԷՑ-ը տուգանվեց 60 միլիոն դրամով:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀԾԿՀ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը նշեց, որ տուգանքներն ինքնանպատակ չեն կարող լինել:

«Մենք չենք տուգանում, որ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը վատանա, այլ փորձում ենք այդ միջոցով ընկերությանը պատասխանատվության ենթարկել այն բոլոր գործողությունների համար, որոնք դուրս էին ՀՀ օրենսդրությունից: Մենք նպատակ ունենք պաշտպանել մեր քաղաքացիների, մեր սպառողների շահերը»,- ասաց Աբգար Բուդաղյանը:

Նա հավելեց, որ նախորդ տարի ևս երկու դիմում-բողոք է եղել ընդդեմ ՀԷՑ-ի, սակայն այդ ժամանակ փոքր գումարով է ՀԷՑ-ը տուգանվել, մինչդեռ այս տարի բողոքների թիվը անհամեմատ մեծ է, ինչը պայմանավորված է ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի ստորագրած անօրինական հրամանով:

Լրագրողների դիտարկմանը, որ տուգանքը կծանրացնի ՀԷՑ-ի` առանց այդ էլ ծանր ֆինանսական կացությունը, ՀԾԿՀ ներկայացուցիչն ասաց, որ գնահատականներ տալուց առաջ արժե համադրել այդ տուգանքի չափը ընկերության տարեկան շրջանառության հետ: «Իհարկե, տուգանքը կվատացնի ՀԷՑ-ի վիճակը, ոչ մի տուգանք ոչ մեկի վիճակը չի լավացնում: Բայց սա ընկերությանը կոչ է` աշխատել ՀՀ օրենսդրության շրջանակներում և հաշվի առնել սպառողների շահերը»,- ասաց Աբգար Բուդաղյանը: