Փոխարժեքներ
08 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.19 |
EUR | ⚊ | € 450.58 |
RUB | ⚊ | ₽ 4.9041 |
GBP | ⚊ | £ 521.65 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Վաղ առավոտից ապօրինի խուզարկությունների հսկայական շքերթ է սկսվել։ Խուզարկություններն առնչվում են Կարապետյանների ընտանիքին, այդ թվում՝ հատկապես Նարեկ Կարապետյանի մասով են գործողություններ իրականացվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Խուզարկությունն ինտենսիվ միջամտություն է՝ իրավունքներին, այն պետք է լինի բացառապես իրավաչափ և համաչափ, մինչդեռ, այս պարագայում, թե ինչ են փնտրում՝ շատ բարդ է ասելը։ Այս պահի դրությամբ առավել վտանգ ներկայացնող երկու իր առգրավվել է խուզարկության շրջանակներում, խոսքը՝ երկու գլխարկի մասին է։ Վստահ եմ՝ հանրային մեծ պահանջ կար դրա նկատմամբ, ես իսկապես հասկանում եմ, որ դրա անհրաժեշտությունը իսկապես կար, երևի թե նույն դատական վերահսկողության շրջանակներում, երբ որոշվել է, որ պետք է խուզարկություն կատարվեր, որոնվում էր այդ գլխարկները և առգրավել են։ Երևի թե հանրահավաքի ամենավտանգավոր առարկան գլխարկն է»,- հեգնեց Վարդևանյանը՝ այս գործընթացը գնահատելով որպես «իրավական տեռոր»։
Վարդևանյանը նաև նշեց, որ դեռևս հստակ տվյալներ չկան, թե ինչ քրեական վարույթ է։ Փաստաբանի խոսքով՝ եթե հուլիսի 4-ի հանրային հավաքն ավելի սակավաթիվ լիներ, ապա այսօր սա չէր լինի։
Մանրամասն՝ տեսանյութում։