Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը վաղն ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը:
Մեր ընտրանին, գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ, նախապատրաստվում է մայիսի 5-ից 7-ը Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մարզչական շտաբն արդեն որոշել է, թե ովքեր են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում:
Նրանք են` 59 կգ քաշային կարգ՝ Գեւորգ Ղարիբյան, 66 կգ՝ Կարեն Ասլանյան, 71 կգ՝ Ռաֆայել Ալեքսանյան, 75 կգ՝ Կարապետ Չալյան, 80 կգ՝ Սարգիս Քոչարյան, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյան:
«Ո՞վ 98 կգ քաշային կարգում կներկայացնի Հայաստանը, կհայտարարենք ապրիլի 25-ին: Այս քաշային կարգի անվիճելի առաջատար Արթուր Ալեքսանյանը ծունկը ցավեցրել է: Սպասում ենք: Եթե մինչ այդ լավանա, նա կմեկնի, իսկ եթե զգանք, որ խանգարելու է, նրան կփոխարինի Արթուր Շահինյանը: Իսկ 130 կգ քաշային կարգում մենք նպատակահարմար չենք գտել մասնակից ունենալ Եվրոպայի առաջնությունում», - ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է գլխավոր մարզիչը:
Ջուլֆալակյանը նաև տեղեկացրել է, որ Արսեն Ջուլֆալակյանը ներկայումս Տալլինում է, որտեղ մասնակցելու է միջազգային խոշոր մրցաշարի: