կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-15 16:55
Սպորտ

Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակացույցը

Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակացույցը

Հունիսի 17-22-ը լեհական Կատովիցե քաղաքում ընթանալու է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին ջանասիրաբար պատրաստվում են նաև Հայաստանի առաջատար երիտասարդ ըմբիշները: Ինչպես տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի  պաշտոնական կայքը՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները 3 մրցագորգերի վրա մեդալներ են խաղարկելու 50, 55, 60, 66, 74, 84, 96 գերծանր քաշային կարգերում: Ըստ մրցաշարի ժամանակացույցի՝ այսօր՝ հունիսի 15-ին, պատվիրակությունների ընդունելության օրն է, իսկ վաղը՝ հունիսի 16-ի երեկոյան` Լեհաստանի ժամանակով ժամը 18.30-19-ին, տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի 50, 60, 74, և 96 կգ քաշային կարգի ըմբիշների կշռման արարողությունը: Հունիսի 17-ից Կատովիցե ժամանած մասնակիցները կներգրավվեն ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեդալների խաղարկման պայքարում:


 Նշենք, որ աշխարհամասի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու պատիվը վստահվել է 7 ըմբիշիների՝ Մխիթար Գրիգորյան (50 կգ), Հարություն Բարսեղյան (55 կգ), Գոռ Գրիգորյան (60 կգ), Արեն Ալեքյան (66 կգ), Սուրեն Խաչատրյան (74 կգ), Ռազմիկ Պողոսյան (84 կգ), Վիկտոր Կագիշվիլի (96 կգ): Հունիսի 17-ին` ժամը 10-14-ը, կկայանան 50, 60, 74, և 96 կգ քաշային կարգերի ազատ ոճի ըմբիշների մրցաշարի նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը: Նույն օրը` ժամը 18.30-19-ը, տեղի կունենա 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգի ըմբիշերի կշռման արարողությունը: Ժամը 19-19.30–ը առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Իսկ երեկոյան ժամը 19.30-21.30 կանցկացվեն 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերի ըմբիշների եզրափակիչ փուլի մենամարտերը: Հունիսի 18-ին` ժամը 10-14-ը, կկայանան 55, 66, 84 և գերծանր քաշային կարգերի ազատ ոճի ըմբիշների մրցաշարի նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը, իսկ երեկոյան ժամը 18-20-ը կանցկացվեն նույն քաշային կարգերի ըմբիշների եզրափակիչ փուլի մենամարտերը:

 

Հունիսի 19-20-ին ստուգատեսում կկայանան աղջիկների` ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության գոտերմարտերը, որտեղ Հայաստանը պատվիրակ չի ներկայացրել:

 

Հունիսի 20-ին` ժամը 17.15-17.45-ը, տեղի կունենա հունահռոմեական ոճի Եվրոպայի առաջնության 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերի ըմբիշների կշռման արարողությունը: Հիշեցնեք, որ այս ոճի ըմբիշները, Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ, կարևորագույն ստուգատեսի նախապատրաստության   եզրափակիչ փուլն սկսել են հունիսի 8-ից Աբովյանի մարզաբազայում, իսկ մրցավայր կմեկնեն հունիսի 19-ին: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն՝ Մուրադ Հարությունյանը (50 կգ, ՕՀՔ, Էջմիածին), Արթուր Սիմոնյանը (55 կգ, ՖԻՄԱ, Ջրվեժ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ, ՕՀՔ, ՀՄՄ), Հրանտ Կալաչյանը (66 կգ ,Գյումրի, ՕՀՔ), Արմեն Հակոբյանը (74 կգ, ՖԻՄԱ, Քանաքեռ-Զեյթուն), Վարուժան Գրիգորյանը (84 կգ, Գյումրի, ՔԴ) Կարեն Աբգարյանը (96 կգ, ԲԿՄԱ, Էջմիածին), Էդգար Խաչատրյանը (120 կգ, Գյումրի, Աշխատ ռեզ): Հունիսի 21-ի ժամը 10-14-ը կկայանան 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերի հունահռոմեական ոճի ըմբիշների մրցաշարի նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը: Նույն օրը` ժամը 17.15-17.45-ը, տեղի կունենա 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգի ըմբիշների կշռման արարողությունը, իսկ երեկոյան ժամը 18-20-ը կանցկացվեն 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերի ըմբիշների եզրափակիչ փուլի մենամարտերը: Առաջնության ավարտական օրը՝ հունիսի 22-ին ժամը 10-14-ը, կկայանան 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերի հունահռոմեական ոճի ըմբիշների մրցաշարի նախնական և սփոփիչ փուլերի գոտեմարտերը, իսկ երեկոյան ժամը 18-20-ը կանցկացվեն նույն քաշային կարգերի ըմբիշների եզրափակիչ փուլի մենամարտերը: