|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հուլիսի 2-7-ը Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում կանցկացնի Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայ ըմբիշները գրեթե ավարտել են նախապատրաստական մարզումները:
Առաջինը հանդես կգան հունահռոմեական ըմբիշները, այնուհետև` հուլիսի 4-ից մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները:
Yerkir.am-ի հետ զրույցում` ըմբշամարտի Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականների գլխավոր մարզիչներ` Ավետիք Գրիգորյանը և Արմեն Բաբալարյանը նշեցին, որ մարզիկները պատրաստ են առաջնությանը:
Ըմբիշներից ոչ ոք լուրջ վնասվածքներ և քաշի հետ խնդիրներ չունի: Միակ խնդիրը թերևս կանոնների փոփոխություններն են: Գործնականում կանոններին ծանոթ են, սակայն բուն էությունը կհասկանան առաջնության ժամանակ:
Հունահռոմեական ոճի ըմբիշները Սկոպյե կմեկնեն վաղը երեկոյան, իսկ ազատ ոճայինները` քիչ ավելի ուշ: