|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռամադանի կապակցությամբ ճաշկերույթ էր կազմակերպել, որին ներկա էին եղել կրոնական բազում գործիչներ: Ճաշկերույթի սեղանն աչքի էր ընկել իր անհամեստ մեծությամբ և թուրքական մի շարք ԶԼՄ-ների քննադատություններին արժանացել:
Հեղինակավոր The Washington Post պարբերականի թղթակից Ադամ Թայլորը ևս անդրադարձել է Թուրքիայի նախագահի անհամեստ ճաշասեղանին:
«Կարծում եմ` նկատել եք սեղանի մեծությունը: Բավական մեծ է: Դժվար է մտածել, որ նման սեղանը կարող է գործածական լինել: Ակնհայտ է` դա հարմար չէ երեկոյան մտերմիկ ճաշկերույթների համար»,- գրել է թղթակիցը` ցուցադրելով Էրդողանի ճաշասեղանի լուսանկարի Photoshop-ով սարքված տարբերակները:




.jpg\")