Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառներին և հետևանքներին:
«Բնակչությունը ոչ մի անգամ վատ կառավարման համար վճարելու բան չունի: Այս թանկացումները հենց այնպես չեն եղել: Անցած տարվա պատկերի մասին խոսենք. ատոմակայանը 87 օրով կանգնեց»,- ասաց Այվազյանը` հավելելով. «Դե ֆակտո ատոմակայանը չի աշխատել, պետք է պատասխանատուներին այս մասին ասել: Բայց եթե ուզում ենք ունենալ որակյալ էլեկտրամատակարարում, պետք է լրացուցիչ աղբյուրների դիմել: Բանն այն է, որ արտադրող կայանը առնում է և տալիս էլեկտրական ցանցերին, իսկ այդ ապրանք էլ տեղափոխում են և տալիս բաշխիչ ցանցերին»:
Նա նշեց նաև, որ մենք ունենք հոսանքի ավելցուկ, սակայն այդ հոսանքը որակյալ չէ:
«Անարդյունավետ կառավարման ֆոնին ՀԷՑ-ի կողմից կատարված բարեգործությունները և մյուս շռայլ ծախսերը չէին կարող ազդել սակագնի ձևավորման վրա: Բիբինը ո՛չ հորս կողմից է բարեկամ, ո՛չ էլ մորս, որ պաշտպանեմ նրան: Պարզապես, երբ ՀԷՑ-ը թանկ գնով հոսանք է գնել և վերջնական արդյունքում բաշխել ավելի էժան գնով, մինուսով պարտքեր են կուտակվել»,- ասաց ՀՀԿ-ականը:
Վարդան Այվազյանի խոսքով` ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, հակառակ որոշ գնահատականների, ամենևին էլ «տոկ տվող» չէ, այլ ընդամենը առնող-ծախող:
Yerkir.am-ի այն դիտարկմանը, թե Բիբինի` Նազարյանին ուղղված նամակում բացահայտ սպառնալիքներ կան, որ 6,93 դրամ սակագինը չի կարող որակյալ էլեկտրաէներգիա ապահովել, Այվազյանը պատասխանեց. «ՀՀ-ն իր օրենսդրությամբ և կառավարման մոդելով հնարավորություն ունի ցանկացած սպառնացողի ուրիշ բան անել: Ցանկացած պարագայում կարող ես անցնել օպերատիվ կառավարման մոդելի: Բիբինն անձամբ ներկայացնում է իր պաշտոնը»: