Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դեմ ենք էլեկտրաէներգայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 19-ին տեղի ունենալիք բողոքի երթին, նշեց, որ այն ուժի մեջ է, և իրենք իրենց բոլոր պահանջները շարունակում են ուղղել անձամբ Սերժ Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին: Նշենք, որ բողոքի երթով նախաձեռնության անդամները պահանջում են չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը:
«Դեմ ենք էլեկտրաէներգայի թանկացմանը» նախաձեռնության անդամը նշեց, որ իրենք ի սկզբանե հույս էլ չեն ունեցել, որ ԱԺ-ում կազմակերպվելիք լսումները և ողջ այդ գործընթացը կարող է դրականորեն ազդել էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնելու վրա: «Հոսանքի թանկացումը քաղաքական որոշում էր, քանի որ մինչև քննարկումներն արդեն վարչապետը ու մի շարք այլ պաշտոնյաներ հայտարարում էին, որ հոսանքը պետք է թանկանա: Մեզ համար պարզ էր, որ լրիվ անիմաստ է պահանջել ՀԾԿ հանձնաժողովից որոշում ընդունել, որովհետև այս երկրում սկսած ամենափոքր որոշումից մինչև ամենագլոբալն ընդունում է Սերժ Սարգսյանը: Դրա համար մեր պահանջը հստակ ուղղված է նրան և Հովիկ Աբրահամյանին ու մեր պահանջը չի փոխվել»,- նշեց Արտուշ Չիբուխչյանը` հավելելով. «Այս ընթացը, որը գնում է, կանխատեսված սցենար էր: Մենք հենց սկզբից գիտեինք, որ 17 դրամը ֆիկտիվ թիվ է: Հետո գիտեինք, որ ասելու են` մի քիչ կիջնենք, ասենք`6,7 կամ 6,93 դրամ դարձնելով, բայց իրենք հենց սկզբից ուզում էին թանկացնել հենց այսքան դրամով:
ՀԾԿՀ-ն անկախ մարմին չէ: Այս ամենը կատարվում է Սերժ Սարգսյանի հովանու ներքո»: Արտուշ Չիբուխչյանը տեղեկացրեց նաև, որ հունիսի 19-ին կայանալիք հավաք-երթի միջոցով փորձելու են հանրային ճնշման միջոցով խոսք հասցնել Սերժ Սարգսյանին: Արտուշ Չիբուխչյանը ասաց նաև, որ եթե Սերժ Սարգյանը իրենց պահանջը չկատարի, իրենք հստակ գործողություններ կձեռնարկեն: Արտուշ Չիբուխչյանը չցանկացավ չակերտները բացել և ասել, թե խոսքը կոնկրետ ինչպիսի գործողությունների մասին է: