Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2018-03-03 14:37
Քաղաքական

Հանրային խորհուրդը կհանդիպի Սերժ Սարգսյանին` ամփոփելու 9 տարիների գործունեությունը

Հանրային խորհուրդը կհանդիպի Սերժ Սարգսյանին` ամփոփելու 9 տարիների գործունեությունը

Ս.թ. մարտի 2-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերը վերաբերել են «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագծին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առաջիկայում կայանալիք հանդիպմանը:

Խորհրդի անդամները քննարկել են օրենքի նախագծի դրույթները, ՀԽ նոր կանոնադրության մշակման հարցը, որով կկանոնակարգի նոր ձևավորվելիք Հանրային խորհրդի և ՀՀ կառավարության հետագա համագործակցությունը:

Անդրադառնալով ՀՀ նախագահի հետ հանդիպմանը՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ դա կլինի նախագահի հետ Հանրային խորհրդի այս կազմով վերջին հանդիպումը:

Հանրապետության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհուրդը կամփոփի 9 տարիների գործունեությունը և կքննարկի Հայաստանի առջև ծառացած խնդիրների ու հասարակությանը հուզող հարցերի որոշակի շրջանակ, որը կհստակեցվի ՀԽ փոքր խորհրդի ևս մեկ նիստի ընթացքում: