|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.
«Լիդյա Մանթաշյանի կալանքի, որպես խափանման միջոց, վերացումը ոչ թե իշխանությունների գթասրտության դրսևորումն է, այլ հանրային ճնշման արդյունք է: Քաղաքացիների մասնակցությունը դատական նիստերին, հրապարակային բողոքի ակցիաները, նախորդ շաբաթվա երթը, երեկվա խորհրդարանական լսումները, միջազգային հանդիպումներում միակ կին կալանավորի հարցի բարձրացումը, սոցիալական հարթակներում գրառումները և իհարկե փաստաբանների վիրտուոզ աշխատանքը ջրի կաթիլների նման քար ծակեցին:
Սա չեմ գրում Լիդյայի համախոհների համար, չեմ գրում նրա հակառակորդների համար (այստեղ ամեն ինչ պարզ է): Գրում եմ նրանց համար, ովքեր չէին հավատում, ովքեր կարծում են, թե ամեն ինչ անհույս է, որևէ բան անել հնարավոր չէ: Եթե դուք Թովմաս Թերահավատից ավելի թերահավատ եք, կարդացեք դատարանի այսօրվա որոշումը: Թեկուզ շա՜տ փոքր, բայց արդյունք է, չէ՞...»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքարի» գործով արդեն 5 ամիս անազատության մեջ գտնվող Լիդիա Մանթաշյանի կալանքը վերացվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով: