|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Միացյալ Նահանգների ԱԳ նախարար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 3-ի իր ելույթում հայտարարել է, որ ինքն աջակցում է Արցախում խաղաղություն հաստատելու նպատակով կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիյըթ Էնգըլի առաջարկներին, որոնց գլխավոր նպատակն է ականազերծել Արցախի սահմանները, խստացնել սահմանային հսկողությունն ու տեղադրել նախահարձակ կողմին հստակ բացահայտող սարքեր: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի hանձնախումբը:
Թիլերսոնը նաև հայտարարել է, որ ինքն աջակցում է Արցախի ականազերծման աշխատանքներն «ամենաարագ և ամբողջական կերպով» այն իրականացնելու ջանքերին: Նա հայտնել է, որ Վաշինգտոնն այդ նպատակով 45 միլիոն դոլար է տրամադրել Արցախյան զոհերի ընտանիքներին:
Թիլերսոնի խոսքով՝ նախարարությունը քննարկում է նաև Արցախում ականազերծման աշխատանքներն իրականացնող The HALO Trust ընկերությանը հավելյալ գումարներ տրամադրելու առաջարկը:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր հերթին ողջունել է նախարարի այս հայտարարությունը: