Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդհանուր օրենքը մեղմ ասած՝ խնդրահարույց է, ինձ համար՝ անընդունելի։ 4 առաջարկ էիք առաջինից երկրորդ ընթերցում բերել, որոնցից մեկն այն մասին է, որ կարելի է ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ 18-ից 45 տարեկան շեմն եք սահմանում եւ վճարել 2,5 միլիոն դրամ եւ ազատվել ծառայությունից։ Հիմա դուք ի՞նչ եք առաջարկում, որ ՀՀ-ում կարող են լինել քաղաքացիներ, որոնք պարտադիր պետք է գնան ծառայության եւ լինեն քաղաքացիներ, ովքեր կվճարեն 2,5 միլիոն դրամ եւ չգնալ ծառայության։ Արդարության եւ օրենքի տեսանկյունից սա բացարձակ անընդունելի է։ Այս մասին պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Ցանկացած հարց բերել, հասցնել գումարի՝ բյուջե գումար բերելու, ուղղակի աբսուրդ է» ,-հավելեց պատգամավորը։
ՔՊ-ական պատգամավորը սակայն հորդորեց Աննա Գրիգորյանին դուրս գալ կենացային տրամաբանությունից, քանի որ ոչ բոլորն են ծառայում։ «Պետք չի կենաց խմել, տեսանք էդ կենաց խմողները գործ անելու ժամանակ որտեղ են» ,ասաց Հայկ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ Սարգսյանի բերած նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ՝ ազատվելու քրեական պատասխանատվությունից՝ 1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով, 2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2 մլն 500 հազար դրամ, 3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 մլն դրամ, 4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, 5) զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ:
Մանրամասն՝ տեսանյութում