կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-12 14:31
Քաղաքական

Կա\'մ գտեք 24 միլիոն դրամի տեղը, կա\'մ երկարաժամկետ արտոնյալ վարկ վերցրեք, կա\'մ էլ ԱԱՀ-ն հանեք էլեկտրաէներգիայից, որ սակագինը չբարձրանա

Կա\'մ գտեք 24 միլիոն դրամի տեղը, կա\'մ երկարաժամկետ արտոնյալ վարկ վերցրեք, կա\'մ էլ ԱԱՀ-ն հանեք էլեկտրաէներգիայից, որ սակագինը չբարձրանա

Այսօր` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե կա՞, արդյոք, հնարավորություն չբարձրացնելու էլեկտրաէներգիայի սակագինը, պատասխանեց. «Պարզունակ երկու պատասխան կարող եմ տալ: Դոլար-դրամ փոխարժեքը նվազեցնեք 407-ի, և այն 24 միլիարդ դրամը, որի մասին ես խոսում եմ, որևէ տեղից աղբյուր գտնենք, որ սակագնի հիմքից մյուս տարի հանենք: Ցույց տվեք այդ 24 միլիարդի տեղը, ես միայն ուրախ կլինեմ, որ սակագինը չբարձրացնենք: Կա՞ այդ աղբյուրը. կա\'մ երկարաժամկետ արտոնյալ վարկ ճարենք, բերենք, դնենք, որ սակագինը չբարձրանա, կա\'մ էլ` Ազգային Ժողով եք, ավելացված արժեքի հարկը էլեկտրաէներգիայի նկատմամբ վերացրեք: Ուրիշ աղբյուր ես չեմ տեսնում»:

Ռոբերտ Նազարյանը հավելեց, որ աղբյուրներ գտնելը ՀԾԿՀ գործառույթը չէ: