Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության և «Էրստե» բանկի միջև «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման» ծրագրի իրականացման նպատակով արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագիր է նախատեսվում ստորագրել: Նախագծին հավանություն տալու մասին հարցն ընդրգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Այսպես` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքների և ծառայությունների մատուցման կապալի պայմանագիր: Կապալի պայմանագրի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է ավստրիական «Էրստե» բանկից ներգրավել 7 մլն եվրո արտոնյալ վարկային միջոցներ: Նախատեսվող 7 մլն եվրո արտոնյալ վարկային միջոցները կտրամադրվեն 23 տարի մարման ժամկետով, որից 6.5 տարին` արտոնյալ, տոկոսադրույքը կկազմի 0%, ժամկետանց վճարումների նկատմամբ տույժը` տարեկան 2%, պարտավճարը` 0.55%, կառավարման միանվագ վճարը կկազմի 0.6% (42.000 եվրո), երաշխիքային վճարը կկազմի տարեկան 1%, վարկի արտոնյալության աստիճանը (Grant Element)` հաշվարկված ներկայումս գործող ԱՄՀ-ի մեթոդաբանությամբ, կկազմի 41.4%: