|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հարեւանները պարիսպ են կառուցել, որպեսզի չտեսնեն սպանդի արդյունքում ամայացած օջախը: Բարձր պատ շարելու համար իրեն օգնելու ակնկալիքով Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին է դիմել նաեւ սպանված Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դուստրը՝ Կարինե Ավետիսյանը, որի տունը հենց նույն բակում է գտնվում: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Կարինե Ավետիսյանը ոճրագործությունից հետո հրաժարվում է իր տանից եւ չի ցանկանում այնտեղ ապրել: «Ես այդ բակ չեմ վերադառնա, վախենում եմ, հոգեկանս կխանգարվի»,- ասել էր Ավետիսյանների հարազատը:
Բայց քանի որ Կարինե Ավետիսյանին այլ տնով ապահովելու խնդիրը հնարավոր չի եղել լուծել, վերջինս Շիրակի մարզպետարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել պարսպապատել իր տան տարածքը: «Շուտով կպարսպապատեն, որից հետո կկարողանամ վերադառնալ իմ տուն»,- ասաց Կարինե Ավետիսյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում