Առավոտյան Սարյան փողոցով անցնելիս էս գեղեցիկ պատկերը տեսա: Զգացի, թե ինչքան ու ինչպես են մարդիկ ոգևորված մեր պայքարից: Ընկերներիս հարցրեցի միգուցե այս շենքում շարժման առաջնորդներից մեկն է ապրում, այն էլ պարզվեց լրիվ հակառակը՝ այս շենքում Ալեն Սիմոնյանն է ապրում:
 
Հիշու՞մ եք չէ, որ «չթալանչի» Ալենը նույն շենքում շատ փոքր բնակարան էր վաճառել ահավոր թանկ գնով և նույն շենքում շատ ավելի մեծ բնակարան էր գնել շատ ավելի էժան գնով՝ փաստելով, որ իրենք չեն թալանում ու փողերի լվացմամբ չեն զբաղվում: Փաստորեն, Ալենի հարևաններն էլ են մերժում ալեններին, թրքասերներին ու Արցախ ծախողներին:
 
Շուտով, որ Նիկոլի փախուստից հետո Ալենին դաչեքից վռնդեն տեսնես էս շենքում ո՞նց է ապրելու:
 
Չէէէ երևի կգնա մորանց տուն ՝ միասին թքելու:
 
Մինչև քննչական մարմինները պարզեն միլիոնավոր դոլարների ծագումը ու Արցախի վաճառքի մեջ Ալենի դավաճանության բաժինը ու արդեն կգնա գաղութ՝ բայց էլի թքելու:
 
Անուշ Առաքելյան