կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-18 15:30
Հասարակություն

Այս իշխանությունները չեն նահանջելու, եթե տասնյակհազարավոր մարդկանց չտեսնեն հրապարակում. Լևոն Զուրաբյան

Այս իշխանությունները չեն նահանջելու, եթե տասնյակհազարավոր մարդկանց չտեսնեն հրապարակում. Լևոն Զուրաբյան

«Եկեք ասենք ողջ ճշմարտությունը` սա իրականում ոչ թե բարեփոխում է, այլ թալան»,- Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ այսպես որակեց «Պարտադիր կուտակային համակարգի մասին» օրենքը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը: «Շուտով գալու է այս իշխանության` ժողովրդին հաշիվ տալու ժամանակը: Ոտքի ենք ելնելու` թալանին վերջ տալու համար»,- ասաց նա և հավելեց, որ այս իշխանությունները չեն նահանջելու, եթե տասնյակհազարավոր մարդկանց չտեսնեն հրապարակում:

 

Պատգամավորի ելույթը ժամանակ առ ժամանակ ընդհատում էին «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսը վանկարկողները, ինչը փորձում էին խլացնել «Դեմ եմ»-ի անդամները` վանկարկելով իրենց կարգախոսը. «Մենք ենք տերը մեր երկրի»:

 

Զուրաբյանն այդ առիթով հայտարարեց , որ «պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսը կիրառելի է ցանկացած պայքարի համար: