Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է:
Հայաստանում արդեն 15 տարի է, ինչ հարցն օրակարգային է, սակայն, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, այն ոչ մի կերպ չի դառնում հրատապ խնդիր` հայկական մենթալիտետից ելնելով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ հարցումները փաստում են, որ կանանց մեծամասնությունը չի գանգատվում բռնության վերաբերյալ, որովհետև շատ դեպքերում այն ընդունում են որպես «նորմալ» երևույթ:
«Բռնության վերացումը գենդերային հավասարության հիմնական կետերից մեկն է: Գոյություն ունի բռնության 5 ձև` հոգեբանական /ախչի\', էդ ինչ ես հագել/, ահաբեկում կամ սպառնալիք /էլի հագնես էդ, կպատռեմ/, խոշտանգում /ձեռքի հետ մի հատ էլ խփում են/, ֆիզիկական /ծեծի են ենթարկում/ և սեռական /բռնաբարում են/: Հայաստանում կանանց 75 տոկոսը ենթարկվում է նշված բռնություններից որևէ մեկին»,- ասաց Ադիբեկյանը:
Ըստ նրա` ամենից շատ կանայք ենթարկվում են հոգեբանական բռնության, իսկ սեռական բռնության դեպքում բռնաբարողը հիմնականում ոչ թե ամուսիններն են, այլ հարևաններն ու ազգականները:
Ադիբեկյանը տեղեկացրեց նաև, որ կանանց նկատմամբ բռնությունների թիվը պակասել է, քանի որ յուրաքանչյուր 4-րդ ընտանիքում տղամարդը դրսում է գտնվում: «Ուշագրավ է, որ կանանց 2/3-ը մեղքը տեսնում են սեփական արարքի մեջ` ասելով, որ եթե իրենք հունից չհանեին տղամարդուն, նա բռնություն չէր գործադրի: Ի դեպ, Հայաստանում 3-5 տոկոսի դեպքում էլ կինն է ծեծում տղամարդուն»:
Ադիբեկյանի հավաստմամբ` տարիներ առաջ, երբ փորձել են «Թեժ գիծ» և ապաստարան տրամադրել բռնության ենթարկված կանանց, «Թեժ գիծն» ընդհանրապես չի գործել, իսկ ապաստարանից կանայք օգտվել են մասամբ` լողացել, իրենց կարգի են բերել և շտապել տուն` երեխաների մոտ: «Փոքր համայնքներում ավելի հեշտ է խնդիրը լուծվում, և անգամ գյուղապետը կարող է միջամտել, որ խնդիրը լուծվի` տղամարդն իրեն կարգի հրավիրի, իսկ Երևանում, որտեղ մարդիկ ավելի անկախ ու ազատ են ապրում, անտարբերությունը շատ է»,- ասաց սոցիոլոգը: