|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներն առավոտից սպասում են, որպեսզի կարողանան մտնել նրանց տունը: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Ավետիսյան ընտանիքի մայր՝ Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը:
Նշենք, որ նախաքննական մարմինը հարազատներին է հանձնել տան բանալիները: Մինչ այդ հարազատները yerkir.am-ին հայտնել էին, որ թույլ չեն տալիս մտնել տուն՝ գոնե արյունոտ անկողիններն ու Ամանորից մնացած տոնածառը հավաքելու: Բացի այդ` հարազատները դժգոհել էին, որ գործի նկատմամբ հանրության ու պատկան մարմինների հետաքրքրությունը սպառվել է:
Ավետիսյանների հարազատները նախկինում ցանկանում էին տունը հանձնել քաղաքապետարանին եւ փոխարենը ուրիշ տուն ստանալ, քանի որ ասում էին՝ ողբերգական միջադեպից հետո չէին կարողանա այդտեղ ապրել, սակայն այժմ մտադիր են տունը պահպանել` որպես հայրական տուն:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին: Սպանության գործով միակ մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է: Գործի նախաքննությունը շարունակվում է: