կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-09 13:11
Տարածաշրջան

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը դիտարկել է Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը դիտարկել է Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները

Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում իր աջակցությունն էր հայտնել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը:

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ հանձնախմբի կողմից պատվիրակություն էր ձևավորվել և ուղարկվել Թուրքիա՝ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու:

Թուրքիա մեկնած պատվիրակության կազմում են եղել Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, հասարակայնության հետ կապի հանձնակատար Պետո Դեմիրճյանը, Վերա Յագուբյանը, Պետրոս Պետրոսյանն ու Ջորջ Աղջայանը:

Քվեարկության օրը պատվիրակությունն այցելել է մի շարք ընտրատեղամասեր, գրանցել խախտումներն ու դժվարությունները ընդդիմադիր, հատկապես՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հանդեպ:  Դիտարկման արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին:  

Հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանը ողջունել է ընտրությունների արդյունքները և հայտնել,  որ Թուրքիայի խորհրդարանում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայությունը նշանակում է, որ այնտեղ կա քաղաքական ուժ, որը կարող է պայքարել ազատության, հավասարության, խաղաղության եւ արդարության համար:

 Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդամետ կուսակցությանը մեղադրում էր «հայկական լոբբի հետ սակարկություններ անելու մեջ»:

Ի դեպ, կայքը հրապարակել է նաև մի շարք լուսանկարներ, այդ թվում` թուրքական թերթերից մեկի, որը քրդամետ կուսակցությանը մեղադրում է հայկական լոբբի հետ համագործակցելու մեջ: «ԺԴԿ-ն իրականում ոչ թե Թուրքիայի, այլ հայկական թեզերի կողքին է»,- գրված է թերթի հոդվածի վերնագրում:

\"EAFJD

\"AKP

\"EAFJD