կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-16 19:57
Հասարակություն

Հայ դատի Կենտրոնական գրասենյակի և Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցիչներն Արցախում են

Արդեն մեկ շաբաթ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի և Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցիչներն Արցախում են՝ Հայ դատի Արցախի հանձնախմբի հետ աշխատանքների համադրման, անհրաժեշտ վերանայումներ անելու, տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։

Անցնող օրերի ընթացքում լավագույնս թարմացրել ենք մեր պատկերացումները Արցախում ստեղծված անվտանգային, սոցիալ-տնտեսական իրավիճակի, ժողովրդի առջև ծառացած հիմնական մարտահրավերների վերաբերյալ։

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համաշխարհային ցանցը, Հայ դատի Արցախի գրասենյակի գործուն օժանդակությամբ, շարունակելու է Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման լիակատար ճանաչումը, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը, ռազմագերիների ազատ արձակումը, Արցախի մշակութային ժառանգության պահպանումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի վերականգնումը, հումանիտար խնդիրների կանխումը, Ադրբեջանին օտարերկրյա ռազմական օժանդակությունից զրկումն ու ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանին ու դրա ռազմաքաղաքական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելը ներկայումս Հայ դատի համաշխարհային կառույցի քաղաքական հիմնական առաջնահերթություններն են, և այս ուղղություններով մեր աշխատանքները ամենօրյա բնույթ են կրում թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում և թե՛ Հայ դատի արտերկրի կառույցներում։

Գևորգ Ղուկասյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու