|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 18-ի կարգադրությամբ` մայիսի 12-ին Հայրենիք-Սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալ է շնորհվել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակին: Բարձր պարգեւը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին հանձնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահը շնորհավորել եւ երախտիքի խոսք է հայտնել պարոն Կարապետյանին ու հանձնախմբի անդամներին ծավալած հայանպաստ ակնառու գործունեության համար: Նա բարձր է գնահատել հանձնախմբի կատարած աշխատանքը Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի միջազգային ճանաչման եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար՝ տիկին Նաղդալյանն առանձնակի կարեւորել է այն աջակցությունը, որ ցուցաբերում է հանձնախումբը եվրոպական միջազգային կառույցներում մեր երկիրը ներկայացնող պատվիրակություններին:
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի անդամների անունից շնորհակալություն հայտնելով ԱԺ բարձր պարգեւին արժանանալու համար՝ Գասպար Կարապետյանն ընդգծել է, որ իրենք շարունակելու են արդար պայքարը ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ: