Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի ուղերձից՝ Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ․
«Ադրբեջանն այսօր Թուրքիո մեղսակցությամբ և օժանդակությամբ որոշած է և սկսած է իրագործել Արցախի հայ ժողովրդի ոչնչացումը, էթնիկ զտումը, այլ խոսքով՝ նոր ցեղասպանություն տարբեր ոճով և տարբեր ձևերով։
Որևէ մեկը՝ Հայաստանի Հանրապետության իշխանություն կամ ոչ, չունենա այն ցնորանքը, որ Արցախը կորսվելու պարագային Հայաստանի 29.800 քառակուսի կմ պիտի մնա ինչպես որ կա, և պիտի Ադրբեջանը չուզենա դրա մի կարևոր մասը զավթել։
Սևերի և պիտակների, հների և նորերի գոյությունը ոչնչի կծառայի։ Բոլորս պետք է ստանձնենք մեր պատասխանատվությունը և աշխատենք միասին՝ փրկելու մեր հայրենիքը, որն այսօր բացառիկ վտանգի մեջ է։
Նորից կոչ կուղղեմ․ մոռանանք ամեն ինչ, աշխատենք մեկ բանի համար՝ մեր ժողովրդի փրկության համար։ Իսկ մեր ժողովրդի փրկությունը մեր միասնական կամք ունենալու մեջ է» ։