Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․
«Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի կազմով հանդիպում ենք ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ մեր երկու հանրապետությունների՝ Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները։ Խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի՝ արդեն կես տարի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների, Ադրբեջանի վարած էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության մասին՝ բարձրացրել եմ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտության հարցը, ընդգծել, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի Կոսովոյի օրինակով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը։
Գործընկերներիս ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները, դրանց հետևանքով հայկական կողմից ունեցած զոհերի և վիրավորների, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների, շտապ օգնության մեքենաների թիրախավորման դեպքերը։ Խնդրել եմ հնարավորության դեպքում նպաստել ՀՀ սուվերեն տարածքից դուրս բուֆերային գոտի ստեղծելու ջանքերին՝ ելնելով անվտանգային նկատառումներից։
Հանդիպման վերջում առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնել պարոն Գասպար Կարապետյանին և իր թիմին՝ հայանպաստ լայնածավալ աշխատանքի համար։ «Դուք, Բելգիայում ապրելով, շատ ավելի հայրենանվեր աշխատանք եք իրականացնում, քան որոշ ՀՀ գործիչներ՝ Հայաստանում»,- նշել եմ իմ խոսքում։