|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Թուրքիայի ԱԳՆ նախարարությունը հիմա էլ արձագանքել է Բուլղարիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման մեջ «զանգվածային ջարդ» արտահայտությանը: Թուրքիայի ԱԳՆ-ն «խիստ դատապարտել է» Բուլղարիայի խորհրդարանի այդ հայտարարությունը:
ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, որ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Բուլղարիայի խորհրդարանի ընդունած որոշումը ցույց տվեց Թուրքիայի հանդեպ ոչ բարեկամական վերաբերմունքը, ինչը բացասաբար է ազդելու երկկողմ հարաբերությունների վրա:
Ի դեպ, Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ իրենց այս տեսակետի մասին արդեն հայտնել են Անկարա հետ կանչված դեսպանին:
Եթե այս տեմպով շարունակվի, Թուրքիան արտերկրում դեսպան չի ունենա: