|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Չեխիայի սենատի կողմից ընդունված բանաձևի առնչությամբ։ Օրինագիծը դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունները, որոնց թվում է նաև Օսմանյան կայսրության մեջ Հայոց ցեղասպանությունը։
«Անկարան քննադատում է Չեխիայի Հանրապետության սենատի որոշումը։ Մեզ համար ընդունված որոշումն առ ոչինչ է. օրինագիծն ընդունվել է կորոնավիրուսի պայմաններում քիչ թվով պատգամավոր ապահովված խորհրդարանում», - նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հայտարարության վերջում ընգծվում է այն փաստը, ըստ որի Չեխիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ այս որոշումը չի արտացոլում երկրի կառավարության դիրքրոշումը։