|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Год петуха, так что надо быть оk. ասում է Նորքի տուն-ինտերնատում արդեն երկրորդ Ամանորը դիմավորող 66-ամյա Վերա Բելուխինան, ով 30 տարի եղել է տրոլեյբուսի վարորդ: Նա անընդհատ ասում է` надо выглядеть новогодней Снегурочкой-бабулей, և խնամված ձեռքերով շարունակ ուղղում գեղեցիկ հարդարված մազերն ու թախանձագին հայացքով, կիսահայերեն-կիսառուսերենով ակնարկում տեսախցիկով տեսանելի դարձնել իր եղունգների կարմիր լաքը:
Վերա տատիկն այնքան էլ չի ցանկանում անցյալը հիշել, միայն պատմում է, որ ամուսնացած է եղել, սակայն ընտանիքի անդամներն ավտովթարի զոհ են դարձել: «30 տարի եղել եմ տրոլեյբուսի վարորդ»,- «ռուսահայերենով» պատմում է մեր զրուցակիցը, ապա հիշում իր ապրած կյանքն ու սիրով ներկայացնում, որ տուն-ինտերնատում ամեն կերպ փորձում է կյանքը գունավորել՝ այցելելով գրադարան, շախմատի համար նախատեսված սենյակ, վարսավիրանոց….
Վերա տատիկը ոգևորությամբ ցուցադրում է իր ամանորյա զարդարանքով սենյակը ու ասում, որ սիրում է գեղեցիկը ու ամեն ինչ անում է, որ իր շրջապատն ու կենցաղը լցնի միայն ու միայն գեղեցիկով: Ապա դանդաղորեն իջեցնում է հեռուստացույցի ձայնը և կրկին «ռուսահայերենով» ասում. «Люблю слушать Адель, люблю хорошую музыку, բայց իջեցնեմ, որ լսենք իրար»: «Նոր տարուն պետք է այցելել բոլորին ու շնորհավորել, որպեսզի հետաքրքիր և ուրախ լինի 2017 թվականը»,- ժպտադեմ ասում է մեր զրուցակիցը, ապա պատմում, որ տեսազանգով շարունակ հաղորդակցվում է իր ընկերուհիների հետ ու ամանորյա տոներին էլ պատրաստվում է հյուր գնալ նրանց: «Բոլորին եմ շնորհավորում, իսկ ինձ ցանկանում եմ առողջություն, բարեկեցություն, ուրախություն, թող որ որևէ մեկը չտխրի, որևէ մեկի տանը տխրություն չլինի: Год петуха, так что надо быть оk»,- կրկնում է Վերա տատիկը:
Լուսինե Հակոբյան
Մանրամասները դիտեք Yerkir.am-ի տեսանյութում: