կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-22 12:47
Քաղաքական

Գուցե մարդուն նյարդայնացրել են, հունից հանել. պատգամավորը՝ կուսակից ընկերոջ հայհոյանքների մասին

Գուցե մարդուն նյարդայնացրել են, հունից հանել. պատգամավորը՝ կուսակից ընկերոջ հայհոյանքների մասին

Օրեր առաջ տարածվեց մի տեսանյութ, որում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը խայտառակ պահվածք էր ցուցաբերել՝ հայհոյելով ճանապարհատրանսպորտային ոստիկանության ներկայացուցչին, այն բանի համար, որ նա համարձակվել էր կանգնեցնել պատգամավորի մեքենան:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը այդ կապակցությամբ ասաց, որ այդ պատգամավորի հետ բավական դրական հարաբերություններ ունի, և այն, ինչ տեսագրվել ու հրապարակվել է, դեռևս ամեն բան չի պարզաբանում:

«Ես չգիտեմ, գուցե միտումով է այս ամեն ինչը կազմակերպվել` մարդուն նյարդայնացնելով, հունից հանելով: Ամեն մարդ էլ ինչ-որ կետ ունի, որից դուրս կարող է հասարակության համար արդեն այն պահվածքը ունենալ, որը կարող է ընկալելի կամ ոչ ընկալելի լինել: Այս համատեքստում եմ ես այդ ամեն ինչին նայում»,- ասաց նա:

Էնֆիաջյանը նշեց, որ դեռևս չի հանդիպել Հրանտ Դավթյանին, չի խոսել նրա հետ, որ հասկանա, թե ինչն ինչպես է տեղի ունեցել իրականում, որից հետո վերջնական պատկերացում կկազմի այդ միջադեպի մասին: