Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գլխավոր դատախզությունը հանդես է եկել պարզաբանմամբ 23-ամյա Հարություն Մաշադյանի պաշտոնի նշանակման կապակցությամբ: Նշենք, որ սոցցանցերում մեծ աղմուկ էր բարձրացրել այն լուրը, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի որդին` 23-ամյա Հարություն Մաշադյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Երկուշաբթի մանրամասն պարզաբանում կտրվի։ Բայց այս պահին՝ զուտ ապատեղեկտվության ու մանիպուլյացիայի հերթական արշավի տարածումը կանխելու համար նշեմ, որ Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ, որի նշանակման բոլոր իրավակն չափանիշներն ու ընթացակարգերը պահպանված են:Հարություն Մաշադյանի՝ դատախազի պաշտոնն զբաղեցնելու նվազագույն տարիքի հետ կապված օրենքի խախտում չկա։ «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքով, որը ուժը կորցրել է 2018թ. ապրիլին, դատախազի նշանակման նվազագույն ցենզ չկա սահմանված, իսկ Հ. Մաշադյանը ՀՀ Լոռու կայազորի դատախազության դատախազ է նշանակվել 2018թ. մարտին»: