կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-27 16:14
Քաղաքական

Մինչ ՀՀԿ-ականները ՄԻՊ-ին ասում են՝ «տո դու ո՞վ ես, որ սխալներ գտնես», Բիշարյանը կանգնում է ՄԻՊ-ի թիկունքին

Մինչ ՀՀԿ-ականները ՄԻՊ-ին ասում են՝ «տո դու ո՞վ ես, որ սխալներ գտնես», Բիշարյանը կանգնում է ՄԻՊ-ի թիկունքին

Այսօր ԱԺ հերթական նիստում շարունակվում էր ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկումը: Մինչ ելույթ ունեցող ՀՀԿ-ականները, միմյանց հերթ չտալով, սուր քննադատություններ, հեգնանք ու ծաղր էին հնչեցնում ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հասցեին, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը որոշեց պաշտպանել նրան: Նա առաջարկեց պատկերացնել, որ այսօր ՄԻՊ-ը ներկա չէ, այլ ներկա են նախարարները, ի՞նչ էին հարցնելու պատգամավորներն այդ նախարարներից:

«Չէի՞ք հարցնելու՝ ա’յ նախարար, դու էս ո՞նց ես աշխատել, որ ՄԻՊ-ն էսքան բան է գտել քո համակարգում: ՄԻՊ-ին քննադատում ենք, որ նա համակարգերում գտել է այսքան սխալնե՞ր: Զարմացած եմ, այստեղ մարդիկ կան, ասում են. «Տո դու ո՞վ ես, որ սխալներ ես գտել»: Հետո էլ խոսում են կրթական մակարդակից, բայց էստեղ խոսեցին փողոցային լեզվով»,- ասաց Հեղինե Բիշարյանը՝ հավելելով, որ ՄԻՊ ինստիտուտը Կարեն Անդրեասյանը չի ստեղծել, ավելին՝ ՄԻՊ-ին ընտրել են պատգամավորները:

Ըստ ՕԵԿ պատգամավորի՝ ՄԻՊ-ի ամեն տարվա զեկույցներում թերությունների մասին հիշատակումները կրկնվում են, որովհետև ՄԻՊ-ն այնպես պաշտպանված չէ Հայաստանում, որ նրանից «մրսեն» այնպես, ինչպես այլ երկրներում են «մրսում» ՄԻՊ-ից: Բիշարյանի խոսքով՝ ՄԻՊ-ի ներկայացրած խնդիրները այնքան ճիշտ են ու բոլորին հայտնի, որ տարակուսելի է, թե ինչու են ՀՀԿ-ականներն այդքան սուր ընդունում:

«Ինչո՞ւ ենք այս զեկույցն այսքան դատափետում: Երեկ չենք այստեղ, գիտենք՝ ով է ում ջրաղացին ջուր լցնում, բայց էսպես չի կարելի, եկեք ՝օգնենք ՄԻՊ-ին, ոչ թե Կարեն Անդրեասյանը խոսեց թերությունների մասին ու ընկավ կրակը»,- ասաց նա՝ հավելելով, որ որոշ ՀՀԿ-ականներ հանձնարարություն են ստացելն դատափետել Կարեն Անդրեասյանին:

Բիշարյանը ՀՀԿ-ականների սուր հակազդեցությունից, նրս խոսքով՝ «ցեցն ընկած» վիճակից եզրակացրեց, որ Կարեն Անդրեասյանը ճիշտ է աշխատել: