Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացատրել է նախագահական նոր պալատի կառուցման անհրաժեշտությունը:
«Երբ ես ստանձնեցի պաշտոնը, իմ լվացարանի մոտ խավարասերներ կային: Արդյոք դա պատի՞վ է բերում մեզ, ի՞նչ կմտածեին օտարերկրյա հյուրերը»,- ATV հեռուստաընկերությանն ասել է Էրդողանը:
Նշենք, որ նախագահական նոր պալատի կառուցումն արժեցել է 615 մլն դոլար: Պալատն ունի 1150 սենյակ:
Ի դեպ, Էրդողանին ընդդիմությունը պարբերաբար մեղադրում է անիմաստ ծախսեր անելու մեջ: