|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսաստանի ազգային թիմը հավաքվել է «Բալչուգ Կեմպինսկի» մոսկովյան հյուրանոցում` նախապատրաստվելու Եվրո-2012-ի` Հայաստանի հետ կայանալիք ընտրական հանդիպմանը (մարտի 26) և Դոհայում Կատարի հետ կայանալիք ընկերական խաղին (մարտի 29):
«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովը, ով առայժմ չի աշխատել հոլանդացի մարզչի հետ, իր կարծիքն է հայտնել այս հրավերի վերաբերյալ, ինչպես նաև խոսել է Հայաստանի հավաքականի դեմ կայանալիք մրցավեճի մասին:
«Ինձ դուր է գալիս Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Մխիթարյանի խաղը: Ընդհանուր առմամբ, Հայաստանը լավ թիմ է: Վերջերս ինձ էր զանգահարել ընկերս` Տիգրան Պետրոսյանցը, ով նախկինում հանդես է եկել Սամարայում: Նա պատմեց ինձ, որ Հայաստանի թիմը բավական ուժեղ է, և մեզ համար դժվար է լինելու, հատկապես` հյուրընկալվելիս»,- նշել է Գլուշակովը:
Ռոման Շիշկինի համար Հայաստանը կոնյակն է, իսկ Գլուշկովի՞. «Երկրի գլխավորի խորհրդանիշը` Արարատ լեռը». մեջբերում է sport-express.ru-ն: